top of page
Search

21-րդ դարի ամենապահանջված մասնագիտությունները

  • Apr 17, 2022
  • 1 min read

Ծրագրավորում


Ծրագրավորողների նշանակությունը գնալով էլ ավելի լուրջ տեղ է զբաղեցնում գրեթե ցանկացած բիզնեսում։ Ըստ Էլեկտրոնային տվյալների հավաքագրման (EDC) կազմակերպության կողմից կատարված ուսումնասիրության, մինչև 2023 թվականը ծրագրավորողների թիվը կհասնի 27,7 մլն-ի, իսկ մասնագետները կշարունակեն լինեն պահանջված։





Մարքեթինգ/Գովազգ/ PR


Եթե Դուք գործի բերումով զբաղվում եք շուկայում բիզնեսի առաջխաղացմամբ, սակայն չունեք համապատասխան հիմնավոր կրթություն կամ գիտելիքներ, ապա այս թրեյնինգներն անհրաժեշտ են Ձեզ։ Դրանց շնորհիվ Դուք ձեռք կբերեք հիմնավոր գիտելիքներ և հմտություններ՝ կազմակերպության մարքեթինգային ռազմավարության ստեղծման և իրականացման համար։



Վեբ/գրաֆիկ դիզայն


Վերջին տարիներին Դիզայնը դարձել է այսօրվա աշխատաշուկայի ամենապահանջված մասնագիտություններից մեկը: Նկատի ունենալով այս փաստը՝ մենք առանձնացրել ենք թրեյնինգներ, որոնք կօգնեն Ձեզ ստանալ նոր և շատ արդիական մասնագիտություն:





Պրոդուկտի/Նախագծերի կառավարում


Եթե ցանկանում եք ավելի մանրամասն ուսումնասիրել Նախագծերի Կառավարման (ՆԿ) հիմնական տերմինաբանությունը, ինչպես նաև կիրառել ՆԿ հիմնական գործիքները և մեթոդները` ուղղված թիմի արդյունավետության բարձրացմանը, ապա առանձնացված դասընթացները հենց Ձեզ համար են:



Տվյալների վերլուծություն


Թվային տեխնոլոգիաների այս դարաշրջանում արհեստական բանականությունն օրեցոր զարգանում է և մեծ կիրառություն ունի հայաստանյան առաջատար ՏՏ ընկերություններում։ Ճիշտ ժամանակն է օգտվել մեր հարթակից և ուսումնասիրել Տվյալների վերլուծության թրեյնինգները:


Դե ինչ, դարի մասնագիտությունները քեզ են սպասում․․․









 
 
 

Comments


010 101100

©2022 by Time-hiring Academy. Proudly created with Wix.com

bottom of page